Հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին առաջին անգամ Հայաստանում հանդես կգա համերգով։ Մարտի 13ին, ժամը 19։00-ին նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Ա. Սպենդարիանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիտկովեցկին ասաց, որ շատ ուրախ է Հայաստանում հենց երիտասարդական նվագախմբի հետ համերգով հանդես գալու համար։«Երիտասարդությունը մեր ապագան է։ Այն սերը, էնտուզիազմը, որ կա երիտասարդական նվագախմբերում, հենց դա է մեր ապագան»,-ասաց Սիտկովեցկին։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ ասաց, որ նվագախումբը փորձում է միշտ էլ ավելի շատ բարձունքներ հաղթահարել եւ Դմիտրի Սիտկովեցկու նման վարպետի հետ համերգը նպաստում է դրան։ Սմբատյանի խոսքով՝ նվագախումբն առաջին անգամ այս համերգի ընթացքում կկատարի Բրամս։
Շուշան Շատիկյան, NEWS.am STYLE